Իրավական 

Մոսկվայում ձերբակալել է 70 կգ հերոին տեղափոխող Տաջիկստանի քաղաքացին

Մոսկվայում թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայությունը ձերբակալել է Տաջիկստանի բնակչի, ով 200 միլիոն ռուբլի արժողությամբ 70 կգ հերոին է տեղափոխելիս եղել, հայտնել են գերատեսչության մամլո ծառայությունից:


 

Կասկածյալը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ «Թմրամիջոցների անօրինական արտադրություն, վաճառք կամ փոխանցում» հոդվածով, տեղեկացնում է lenta.ru-ն:


Ըստ նախնական տվյալների՝ Տաջիկստանի քաղաքացին թմրամիջոցի մեծ չափաբաժինը բերել էր Դուշանբեից, որը պետք է իրացներ Մոսկվայի տարածքում:



Երեք օր տղամարդու նկատմամբ իրականացվել է շուրջօրյա հսկողության: Նա ձերբակալվել էր այն բանից հետո, երբ նստել էր թմրամիջոցներով բեռնված մեքենան:

Նույն շարքից