Մշակույթ 

Մոցարտի և Բեթհովենի մազերը կվաճառեն 16.800 եվրոյով

Աշխարհահռչակ երկու կոմպոզիտորների վարսերի փունջը Լոնդոնում կայանալիք աճուրդում նախատեսում են վաճառել առնվազն 16.800 եվրոյով:


Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ոսկեհեր վարսերի փունջը Sotheby's աճուրդի տունը գնահատել է 14 հազար եվրո, իսկ Լյուդվիգ Վան Բեթհովենի մազերի փոքրիկ փունջը՝ 2.810 եվրո:


Մազերն առանձնաբար են վաճառվելու, որոնց կցվելու են նաև Գերմանիայում անցկացված հուղարկավորության կնքված հրավերները:

Նույն շարքից