Բանտում գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ընտանիքը դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ նրա ազատ արձակմանը նպաստելու խնդրանքով, հայտնում է Telegraph-ը:
Մասնավորապես, Յունուսի ամուսնու եղբայրը՝ Ռամիս Յունուսը, դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու British Petroleum ընկերությանը՝ կոչ անելով միջամտել և ապահովել Յունուսի և իր եղբոր ազատ արձակումը: Ռամիս Յունուսն առաջարկում է դա անել ճնշումների միջոցով:
58-ամյա Յունուսը բանտում է պահվում այս տարվա հուլիսից՝ խարդախության և դավաճանության մեղադրանքով:
Աղբյուրը նշում է, որ ազդեցիկ իրավապաշտպան լինելուց բացի, Յուսուֆը ժամանակին եղել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի անձնական թարգմանչուհին: Նշվում է նաև, որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աննախադեպ հալածանքներ է սկսել իրավապաշտպանների, ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ: