Գիտություն 

Նախկին աշակերտը 65 տարի անց գրադարանին է վերադարձրել գիրքը

Բրիտանական դպրոցներից մեկի նախկին աշակերտը 65 տարի անց գրադարանին է վերադարձրել գիրքը և նվիրաբերել 1.5 հազար ֆունտ (ավելի քան 2 հազար դոլար)՝ որպես փոխհատուցում: Այս մասին գրում է BBC-ն:


82-ամյա Ջեյ Թիդմարշը, ով Թաունթոնի դպրոցն ավարտել է 1949-ին, դասավորելով գրապահարանը՝ հայտնաբերել է Սոմերսեթ Մոեմի «Էշենդեն կամ բրիտանական գործակալ» գրադարանի գիրքը և որոշել է այն վերադարձնել՝ վճարելով «տուգանք»:


Նա ասել է, որ չգիտի, թե ինչպես է գիրքը մնացել իր մոտ. «Ես որոշեցի արժանապատիվ քայլ կատարել՝ վերադարձնել և գիրքը, և դրա համար պարտքը»:

Նույն շարքից