Մշակույթ 

Նաոմի Քեմփբելը և Լեդի Գագան կնկարահանվեն «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում

Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ սուպերմոդել Նաոմի Քեմփբելը կնկարահանվի հայտնի «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալում: Նրա հետ միասին մի քանի դրվագներում կնկարահանվի նաև հայտնի երգչուհի Լեդի Գագան։

Նաոմի Քեմփբելը կխաղա նորաձևության ամսագրի խմբագրի դերը: Նա պետք է թանկ վճարի իր քննադատական հոդվածների և արտահայտությունների համար, գրում է Variety ամսագիրը:

Հոլիվուդյան աղբյուրների տեղեկություններով՝ սերիալի հինգերորդ սեզոնի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցում: Նկարահանումները սկսվել են Լոս Անջելեսում անցած շաբաթ:

Նույն շարքից