Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հյուսիսատլանտյան ալյանսի ռազմական զրահամեքենաները նախօրեին հատել են Ուկրաինական սահմանը:
Առանց որեւէ խոչընդոտի ավտոշարասյունը, հատելով Զախոնի սահմանապահ ուղեկալը շարժվել է անհայտ ուղղությամբ:
Տեղի բնակչությունը նկարել է ՆԱՏՕ-ի զինվորականներին ու շարասյունը, ինչպես նաեւ փորձել պարզել նրանց շարժման ուղղությունն ու սահմանը հատելու պատճառները:
Սակայն սահմանային անցակետում նրանց սպասվելիք ինֆորմացիա չի տրվել:
Որոշ տվյալներով, ամենայն հավանականությամբ շարասյունը հետ կվերադառնա, սակայն առանց արժեքավոր բեռի:
Փորձագետների կարծիքով, ալյանսը Ուկրաինային տրամադրում է արեւելյան եվրոպայի զինապահեստներում խորհրդային ժամանակներից մնացած հրետանային սպառազինություն ու ռումբեր: