Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրել նախատեսող Անդրանատոլիական գազամուղ նախագծից հրաժարվելուց հետո նորվեգական նավթային Statoil ընկերությունը վաճառել է նաև ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու գազամուղի նախագծում ունեցած իր 20% մասնաբաժինը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը` տեղեկացնելով, որ նորվեգական ընկերության մասնաբաժինը ձեռք բերելու ցանկացողներ արդեն կան:
Statoil-ում հրաժարվել են մեկնաբանել TAP-ում իրենց մասնաբաժինը վաճառելու մասին տեղեկությունը: