Միջազգային 

Նորվեգական նավթային Statoil ընկերությունը չի ցանկանում ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրել

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրել նախատեսող Անդրանատոլիական գազամուղ նախագծից հրաժարվելուց հետո նորվեգական նավթային Statoil ընկերությունը վաճառել է նաև ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու գազամուղի նախագծում ունեցած իր 20% մասնաբաժինը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը` տեղեկացնելով, որ նորվեգական ընկերության մասնաբաժինը ձեռք բերելու ցանկացողներ արդեն կան:

Statoil-ում հրաժարվել են մեկնաբանել TAP-ում իրենց մասնաբաժինը վաճառելու մասին տեղեկությունը:

Նույն շարքից