«Նոր ալիք» երգի մրցույթն անցկացվելու է ոչ թե Սոչիի Օլիմպիական պարկում, այլ նավահանգստում: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով քաղաքային իշխանության մամուլի ծառայությանը:
«Դա հայտնի դարձավ երեկ մրցույթի կազմկոմիտեի առաջին նիստի ժամանակ»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք» երաժշտական մրցույթը Սոչի է տեղափոխվել Յուրմալայից, որտեղ այն անցկացվում էր ստեղծման օրվանից:
Մրցույթի եզրափակիչ փուլում ելույթ է ունենալու 16 կատարող12 երկրից:
Մրցույթի կազմակերպիչները միջազգային երաժշտական փառատոնը Լատվիայից Ռուսաստան տեղափոխեցին այն պատճառով, որ այդ երկրի իշխանությունները 2014-ին քաղաքական դրդապատճառներից ելնելով արգելել էին երկրի տարածք մուտք գործել մի քան ռուս կատարողների՝ Իոսիֆ Կոբզոն, Վալերիա և Օլեգ Գազմանով: