Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Եմենին հարավ-արեւելում զտնվող Հադրամուտ պրովինցիայում զավթել են Էշ-Շիհր նավահանգիստը:
Ավելի վաղ նրանք գրավել էին Էլ-Մուքալա քաղաքը, ինչից հետո նրանց վերահսկողության տակ է անցել մերձափնյա զգալի տարածք:
Իրավիճակը Եմենում գնալով սրվում է: Երկրի հարավ-արեւելքում տնօրինում են ահաբեկիչները, որոնք պայքարում են շիա ապստամբների դեմ: Վերջիններս վերահսկողության ներքո է գտնվում Երկրի մեծ մասն ու Սանա մայրաքաղաքը:
Արաբական երկրների կոալիցիայի օդուժը շարունակում է Եմենի շիա ապստամբների դիրքերի ռմբակոծությունը:
Վերջին տվյալների համաձայն երկրում զոհվել է 650 խաղաղ բնակիչ: