Ինչպես տեղեկացնում է vesti.ru լրատվական կայքը, Բրազիլիական «Միսս Ամազոն» գեղեցկության մրցույթն տխուր վախճան է ունեցել մրցանակակրի համար:
Նախկին մրցանակակիրը որոշել է զրկել նրան հաղթական տիտղոսից:
Երկրորդ տեղը զբաղեցրած Շոյսլանի Հայալան մրցանակաբաշխության ժամանակ մոտենալով Քերոլ Տոլեդոյին նրա գլխից հանել ու գետին է նետել թագը, այնուհետեւ հանդիսատեսի ծափահարությունների ներքո հեռացել է դահլիճից:
Նրա կարծիքով մրցույթն իրականացվել է անարդար, ուստի հաղթողը արժանի չէ մրցանակին: