Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով անցած ուրբաթ հոսպիտալացվել էր Շվեյցարիայում, երեկ դուրս է գրվել Լոզանի հիվանդանոցից, սակայն Ժնևում նրա համերգի անցկացման օրը դեռ հայտնի չէ: RIA Novosti-ին այս մասին հայտնել են համերգների կազմակերպման Opus One ընկերությունից:
«Ազնավուրը կիրակի լքել է Լոզանի հոսպիտալը: Ինչ վերաբերում է Ժնևում նրա համերգի անցկացմանը, ապա նորություններ կլինեն միայն 2-3 օրից»,- հայտնել են Opus One-ի մամլո ծառայությունից:
Ուրբաթ Opus One-ը, որը հոկտեմբերի 10-ին Ժնևում կազմակերպել էր Ազնավուրի համերգը, հայտարարել է, որ ներկայացումը ժամանակավորապես չեղյալ է հայտարարվել, քանի որ երգիչը վարակվել էր ինչ-որ վիրուսով: