Այսօր կառավարության շենքի դիմաց (նիստից առաջ) անցկացվում է հերթական բողոքի ակցիան:
Այն պահին, երբ այնտեղ գտնվող ՀՀԿ տատիկը հերթական գովքն է փորձել անել Սերժ Սարգսյանի հասցեին, հաշմանդամ բուժքույր տիկին Նինելը որոշել է 5 հազար դրամ պարզել ՀՀԿ տատիկի գլխավերևում, իսկ վերջինս ձեռնափայտով հարվածել է բուժքրոջը, և վերջինս ընկել է:
Ոստիկանությունը ՀՀԿ տատիկին և նախկին բուժքրոջը բերման է ենթարկել: