Իրավական 

Ոստիկանությունն անցած 4 օրում բացահայտել է խարդախության 20 դեպք

Հանրապետությունում անցած 4 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 45 պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 67-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 47 դեպքից բացահայտվել է 38-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության 23 դեպքից` 20-ը: Շորթման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են:


Բացահայտվել է գողության 17 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: 

Նույն շարքից