Առողջապահություն 

Որոնք են կյանքը կրճատող 6 հիմնական գործոնները

Սիդնեյի համալսարանի գիտնականները հայտնել են 6 գործոնի մասին, որոնք կարող են կրճատել մարդու կյանքը, գրում է Rosbalt-ը:

Օրինակ` մարդու ինքնազգացողությունը կարող է վատթարանալ, եթե նա բազկաթոռին նտսած 7 կամ ավելի ժամ է անցկացնում կամ քնում է 9 ժամից ավելի:

Բացի այդ, վաղաժամ մահվան կարող են հանգեցնել ծխելը, ալկոհոլ օգտագործելը, սխալ դիետան, ֆիզիկական ակտիվությունը, նստակյաց կենսակերպն ու քունը:

Ծխելու վնասակարության մասին հայտնի է վաղուց, ինչպես նաև ալկոհոլի` մարդու օրգանիզմի վրա բացասական ազդեցության մասին, սակայն այս գործոնների համակեցությունը մոտ 3 անգամ մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը:

Նույն շարքից