Առողջապահություն 

Որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով. Արմեն Մուրադյան

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի փոքրիկներ,


Ամենաջերմ սիրով ու ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Շատ առիթներով ենք շեշտում, որ երեխաները մեր ապագան են։ Իսկապես` երկրորդ կարծիք լինել չի կարող։  Սակայն մինչ ապագան, մենք պարտավոր ենք ամենօրյա հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատել նրանց, անել ամեն ինչ, որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով։ Որպես բժիշկ և առողջապահության նախարար, անշուշտ, համարում եմ, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից։ Մեր երկրում մոր ու մանկան առողջության պահպանումը կառավարության գերակայություններից է, և  այդ ուղղությամբ բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվում։ Այսօր մեծապես կարևորում ենք առողջ ապրելակերպը և վաղ հասակից այն կենսակերպ դարձնելը, ինչը ողջ կյանքի ընթացքում առողջության ամենալուրջ գրավականն է։


Խորհրդանշական այս օրը երեխաներին մաղթում եմ ամուր առողջություն և ցանկանում, որ նրանք ունենան երջանիկ ու անհոգ մանկություն, մեծանան սեփական առողջությունը գնահատելու կարողությամբ և, իհարկե, պաշտպանված լինեն բոլոր փորձություններից»: 

Նույն շարքից