Ռազմական 

Ուկրաինական զինվորականները զինատեխնիկան ետ քաշելու հրաման չեն ստացել

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական ուժայինները դեռեւս հրաման չեն ստացել հետ քաշել ռազմատեխնիկան շփման գծից:

Այս մասին հայտնել են Ուկրաինայի գլխավոր շտաբից, նշելով, որ շփման գծից 100 միլիմետրանոց տրամաչափի հրետանային համակարգերի դուրս բերման հրաման չի արձակվել:
Նախօրեին Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների զինված ուժերը միակողմանի կարգով զինատեխնիկան հետ էին քաշել շփման գծից 3 կմ հեռավորությամբ:

Այս պրոցեսը վերահսկվում է ԵԱՀԿ դիտորդական խմբի ու միասնական կոորդինացիոն կենտրոնի կողմից:
Ավելի վաղ ԵԱՀԿ դիտորդները ուկրաինական զինապահեստներում չեն գտել մի շարք զինատեխնիկայի նմուշներ, հաուբիցներ ու հրետանային համակարգեր, ինչը վկայում է, որ դրանք գաղտնի կերպով տեղափոխվում են ռազմաճակատի շփման գիծ:

Նույն շարքից