Tass.ru լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահայտ դերասան Չարլզ Չապլինի թոռնուհի Ունա Չալինը ցանկանում է ֆիլմի սցենար է գրել Կուբայում տեղի ունեցող փոփոխությունների մասին։
«Կարծում եմ, որ Կուբայի մշակութային կայնքում մեծ փոփոխություններ տեղի կունենան, որովհետև ողջ աշխարհի ուշադրությունն այժմ Կուբային է ուղղված»,- ասել է դերասանուհին:
Դերասանուհի Ջերալդինա Չապլինի և օպերատոր Պատրիսիո Կաստիլյոյի դուստրը Կուբա է ժամանել իր հայտնի պապի արվեստին նվիրված փառատոնին մասնակցելու համար: Չապլինի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը անց է կացվել հուլիսի 2-ից մինչև 12-ը Կուբայի կինոյի ինստիտուտում: