Միջազգային Պատահարներ 

Չիկագո-Դեթրոյթ գնացքից 32 արկղ հրատեխնիկա է գողացվել

Չիկագո-Դեթրոյթ գնացքից 32 արկղ հրատեխնիկա է գողացվել: Գողոնի ընդհանուր քաշը 500 ֆունտ է կազմում (226,8 կգ), հայտնում է Lenta-ն` վկայակոչելով CBS News-ին:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, սակայն չի բարձրաձայնվել: Գողոնը հայտնաբերել են այն բանից հետո, երբ գնացքը տեղ է հասել. պարզվել է, որ գնացքի վագոնում պիրոտեխնիկայի մի քանի արկղ պակասում է:

Գողոնի որոնման մեջ ներգրավվել են Իլլինոյսի, Միչիգանի, ինչպես նաեւ Օհայոյի իրավապահ մարմինները, քանի որ գնացքն անցել է այդ նահանգներով:

Նույն շարքից