Forbes-ը կազմել է սկզբում խիստ խոստումնալից եղած տեխնոլոգիաների և ապրանքների ցուցակը, որոնք, սակայն, այս կամ այն պատճառով իրապես հաջողված չեն եղել:
Էլեկտրոնային գրքեր: Սրանց պահանջարկը նվազեց պլանշետների՝ լայն տարածում գտնելու պատճառով: Պլանշետները հեշտությամբ փոխարինեցին էլեկտրոնային գրքերին, քանի որ առավել ֆունկցիոնալ են:
Ռիդերների շուկան լքելու մասին այս տարի հայտարարեց Sony-ն, որի մրցակիցները համարվող Amazon-ը, Kindle-ը, Barnes&Noble-ը հազիվ են դիմանում շուկայում:
Նեթբուքներ: Հինգ տարի առաջ ABI Research ընկերությունը կանխատեսեց, որ 2013 թվականին նեթբուքների վաճառքի ծավալը կհասնի 139 միլիոնի: Այս սարքավորումների հեղինակիները նպատակ ունեին ներկայացնել դասական նոութբուքի «թեթևացված» տարբերակը, սակայն շուկայում պլանշետների ի հայտ գալը խառնեց նրանց պլանները: 2010 թվականին 29 մլն նեթբուքի դիմաց վաճառվեց 63 մլն պլանշետ:
Windows 8: Սրա շուկայական մասնաբաժինը շարունակում է կրճատվել: Windows 7-ն ավելի մեծ մասնաբաժին է զբաղեցնում և հիմա էլ այդ մասնաբաժինը շարունակում է աճել:
3D տեխնոլոգիաներ: Ով վաղ անցյալում արտադրողները մեծ հույսեր էին կապում այս տեխնոլոգիաների հետ, սակայն այժմ 3D ֆիլմեր կարելի է դիտել յուրաքանչյուր կինոթատրոնում: