Հազարավոր դպրոցական աղջիկներ Լոնդոնում ժամեր շարունակ հերթ են կանգնել Ջոան Ռոուլինգի նոր ֆիլմում Մոդեսթիի դերի լսումների համար, գրում է The Daily Mail-ը:
Warner Bros ընկերությունը և ռեժիսորները փնտրում են 8-ից մինչև 12 տարեկան աղջկա Մոդեսթիի դերի համար:
Ֆիլմը Փոթերի պատմությունը սկսվելուց 70 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին է:
Ջոան Ռոուլինգը Twitter-ում այս կապակցությամբ գրառում է կատարել. «Ես անհամբեր սպասում են մեր Մոդեսթիին հանդիպելու»:






