Ռազմական 

Պաշտպանության նախարարության կենտրոնական պարենային բազայում սառնարանային նոր համալիր է բացվել

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական պարենային բազայում դեկտեմբերի 24-ին պաշտոնապես բացվել է սառնարանային նոր համալիր` հագեցած միջազգային չափանիշներին համապատասխանող արդի տեխնոլոգիաներով: Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

 

Պաշտոնական բացումից հետո պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները շրջել են նոր շահագործման հանձնված շինության տարածքում: Պաշտպանության նախարարին ներկայացվել են  սառնարանային համալիրի հնարավորությունները: Բարձր տարողունակություն, նոր սառցարաններ, սառնարանային սարքավորումներ, ջերմակարգավորիչներ, ցանցադարակներ, հոսանքի ավտոմատ գեներատորներ. սրանք նոր սառնարանային համալիրի հնարավորությունների ու ենթակառուցվածքների միայն մի մասն են, որոնք ընդհանուր առմամբ հնարավորություն կտան պարզեցված և արդյունավետ գործառնական սխեմայի միջոցով մշտապես վերահսկել զինված ուժերին մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները, արդյունավետ կազմակերպել մթերքի մատակարարումը զորամասերին` հնարավորինս նվազագույնի հասցնելով կորուստները:

Նույն շարքից