ՀՀ Պաշտպանության նախարարությունը հորդորում է բջջայիններով եւ համացանցով չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ:
«Հանուն հայ զինծառայողի անվտանգության խստագույնս հորդորում ենք բջջային հեռախոսով կամ համացանցում չքննարկել զինվորական ծառայության վերաբերող թեմաներ: Առաջնագծում զինվորականները կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, ուստի իրենց իսկ անվտանգության համար խորհուրդ չի տրվում զանգահարել նրանց: Վստահ եղեք, առաջին իսկ հնարավորության դեպքում իրենք կկապվեն ձեզ հետ»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ: