«Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսն իր աջակցությունն է հայտնել թիմակից Հենրիխ Մխիթարյանին, ով չմեկնեց Բաքու ու չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչին:
«Կարոտում եմ քեզ, եղբայր»,-գրել է հույն ֆուտբոլիստն Ինսթագրամի իր էջում՝ հրապարակելով նաև Մխիթարյանի հետ լուսանկարը:
Հրապարակումն արվել է Ադրբեջանից:
Երկրպագուներն արձագանքել են հրապարակմանը՝ կոչ անելով հաղթել նաև հանուն Մխիթարյանի:
