Սպորտ 

Պապաստատոպուլոսն Ադրբեջանում լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ

«Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսն իր աջակցությունն է հայտնել թիմակից Հենրիխ Մխիթարյանին, ով չմեկնեց Բաքու ու չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչին:

«Կարոտում եմ քեզ, եղբայր»,-գրել է հույն ֆուտբոլիստն Ինսթագրամի իր էջում՝ հրապարակելով նաև Մխիթարյանի հետ լուսանկարը:

Հրապարակումն արվել է Ադրբեջանից:

Երկրպագուներն արձագանքել են հրապարակմանը՝ կոչ անելով հաղթել նաև հանուն Մխիթարյանի:

Նույն շարքից