Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պահպանման վերաբերյալ:
Նա հայտնել է, որ պատժամիջոցների կիրառումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի ագրեսիան Ուկրաինայի դեմ:
Բացի այդ կողմերը բանակցել են Ուկրաինային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ու երկրում բարենորոգումներ անցկացնելու հարցերի շուրջ:
ԱՄՆ ու Եվրամիությունը մեղադրում են Ռուսաստանին Ղրիմի զավթման ու Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: