Միջազգային 

Օբաման Քեմերոնի հետ պայմանավորվել է շարունակել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պահպանման վերաբերյալ:

 

Նա հայտնել է, որ պատժամիջոցների կիրառումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի ագրեսիան Ուկրաինայի դեմ:

 

Բացի այդ կողմերը բանակցել են Ուկրաինային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ու երկրում բարենորոգումներ անցկացնելու հարցերի շուրջ:

ԱՄՆ ու Եվրամիությունը մեղադրում են Ռուսաստանին Ղրիմի զավթման ու Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար:

 

Նույն շարքից