Քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի փաստաբանների պալատի փոխնախագահ Ալեքսեյ Բինեցկին, ռուսական РБК ալիքով խոսել է Գյումրու ողբերգության մասին:
«Այստեղ կա երկու իրավիճակ. առաջինը քաղաքականն է, որը մենք բոլորս տեսնում ենք, կարծում եմ, որ այս հարցին կարող է որոշակի լուծում տալ Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների զրույցը ուղիղ եթերով, որպեսզի երկու երկրների նախագահների դիրքորոշումը բոլորին պարզ ու հասկանալի լինի»:
Այժմ ինչ կատարվում է Գյումրիում, ափսոս, ես Ռուսաստանի կողմից ոչ մի քայլ չեմ տեսնում իրադրությունը շտկելու համար»:
Կարծու՞մ եք, որ այս հարցը այնքան բարդ է, որ նախագահների քննարկման խնդիր կարող է լինել հարցին, իրավաբանը պատասխանել է. «Իհարկե, իսկ դուք կարծում եք, որ ո՞չ:
Տեղի ունեցածը ողբերգություն է, ցավոք, այն ինչ տեղի ունեցավայստեղ՝ Ռուսաստանում, մասսայական արձագանքի չարժանացավ, ոչ ոք չբողոքեց, որովհետև դա տեղի էր ունեցել մեզ մոտ՝ Ռուսաստանում: Մենք ինքներս մեզ պետք է հարգենք, եթե ոչ, ապա մյուսներն էլ չեն հարգի: Այն, ինչ կատարվեց Գյումրիում, մեծ հարված է երկու , չեմ ուզում ասել բարեկամ երկրների, բայց երկու քրիստոնյա երկրների համար:
Հայաստանի դատախազությունն իրավունք ունի հետաքննություն անցկացնելու, կարծում եմ, որ ռուսական կողմի համապատասխան մարմինները, ովքեր այս գործով են զբաղվում, դեռևս Ռուսաստանի գլխավոր հրամանատարից ու ՌԴ Նախագահից դեռ որևիցե հրաման չեն ստացել:
Գյումրիում Ռուսական բազայի տարածքը ՌԴ-ի տարածքն է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ այդ բազան կա այնտեղ և այդ մասին պայմանագիրը գործում է: Սակայն, Պերմյակովի կողմից իրականացված հանցագործությունը չի եղել այդ տարածքում, և հենց այդ պատճառով էլ հանցագործին պետք է դատեն Հայաստանի իրավաբանները, նշել է նա:
Տեսանյութն՝ այստեղ