Մշակույթ 

Պիկասոյի կտավը Նյու Յորքում վաճառվել է 179 մլն դոլարով` դառնալով աշխարհի ամենաթանկ ստեղծագործությունը (տեսանյութ)

Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք»  կտավը վաճառվել է Նյու Յորքի Christie’s աճուրդում ռեկորդայինч 179,365 միլիոն դոլարով, այն դարձել է արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որ երբևէ վաճառվել է աճուրդում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 

 

Գործը համարվում է առուվաճառքի թոփ–լոտերից մեկը, նկարի արժեքի նախնական արժեքը կազմել է 140 միլիոն դոլար։ Նոր տերը թեժ պայքարում դրա համար տվել է 160 միլիոն դոլար` գումարած կոմիսիոն վճարները` նկարի արժեքի ռեկորդ սահմանելով աճուրդում։



«Ալժիրցի կանայք»  վաճառվել է 179365000 դոլարով, աճուրդում արվեստի գործերի ռեկորդային գնով»,– ասել է  Christie’s աճուրդի տունը։


Պիկասոյի ստեղծագործության համար պայքարել են միանգամից մի քանի գնորդներ, այդ լոտի համար պայքարը շարունակվել է ավելի քան 10 րոպե և ավարտվել ծափահարություններով։

Նույն շարքից