Ռազմական 

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 2-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ ՄքՆիլիի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք կարևորել են համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և համագործակցության նոր ոլորտների նախաձեռնումը: 

Նույն շարքից