Ուկրաինայի հայերի միության կազմակերպած միջոցառումների շրջանակում Պոլտավայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել: , Ցուցադրության մեջ ներառվել են ականատեսների վկայություններ, փաստաթղթեր, լուսանկարներ, համաշխարհային մամուլից նյութեր, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման նախապատրաստությունն Ուկրաինայի հայերի միության 2014-2015 թվականների գործունեության առաջնահերթություններից է:
Միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով, միջոցառումների կազմակերպման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որում ներառվել են երկրի տարբեր շրջաններից ակտիվիստներ: