Միջազգային 

Պուտինը Ղրիմի թաթարների, հայերի և այլոց ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի թաթար, հայ և այլ ազգաբնակչության ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Այսօր Ազգային նախագծերի և ժողովրդագրական քաղաքականության իրականացման պետխորհրդի նիստի բացմանը Պուտինը մասնավորապես հայտարարել է. «Առիթից օգտվելով կցանկանայի տեղեկացնել, որ իմ կողմից Ղրիմի ղրիմա-թաթարական, հայ ազգաբնակչության, գերմանացիների, հույների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր է ստորագրվել»:

Դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ստալինյան բռնաճնշումների զոհ են դարձել:

 

Օրեր առաջ իր ուղիղ եթերի ժամանակ Պուտինն ասել էր, որ նման օրինագիծ է նախապատրաստվում, որով կվերականգնվեն նրանց իրավունքներն ու օրինական շահերը:

Նույն շարքից