Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի թաթար, հայ և այլ ազգաբնակչության ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Այսօր Ազգային նախագծերի և ժողովրդագրական քաղաքականության իրականացման պետխորհրդի նիստի բացմանը Պուտինը մասնավորապես հայտարարել է. «Առիթից օգտվելով կցանկանայի տեղեկացնել, որ իմ կողմից Ղրիմի ղրիմա-թաթարական, հայ ազգաբնակչության, գերմանացիների, հույների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր է ստորագրվել»:
Դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ստալինյան բռնաճնշումների զոհ են դարձել:
Օրեր առաջ իր ուղիղ եթերի ժամանակ Պուտինն ասել էր, որ նման օրինագիծ է նախապատրաստվում, որով կվերականգնվեն նրանց իրավունքներն ու օրինական շահերը: