Մշակույթ 

Ջեկի Չանին կփոխարինի դերասան Էնդի Լաուն Ռուսաստանում նկարահանվելիք ֆիլմում

«Ծեր զինվորը» ֆիլմի նկարահանումները, որոնք պետք է կայանան Ռուսաստանի Մերձծովյան երկրամասում, կանցկացվեն առանց պրոդյուսեր, ռեժիսոր և դերասան Ջեկի Չանի, ով պետք է ֆիլմում կատարեր գլխավոր դերը, փոխանցել է երկրամասի մշակույթի վարչության ղեկավար Աննա Ալեկոն։

 

Նրա խոսքով՝ Չանի սեփական նախագիծը, որի նկարահանումներն անցկացվում են Չինաստանում, թույլ չի տվել դերասանին մասնակցել այս ֆիլմի նկարահանումներին, գրում է newsru.com-ը։

 

Ջեկի Չանին ֆիլմում կփոխարինի մեկ այլ հայտնի հոնկոնգցի դերասան Էնդի Լաուն։ Նկարահանումները Ռուսաստանում կանցկացվեն սեպտեմբերի 20-25-ը։ Ֆիլմը համաշխարհային վարձությում կհայտնվի 2015թ. օգոստոսին։ 

Նույն շարքից