Միջազգային Պատահարներ 

Ջրհեղեղ Իսպանիայում և Իտալիայում․ կան տուժածներ

Իսպանիայի հարավում՝ Մալագա նահանգում և Իտալիայում, մասնավորապես Հռոմում ուժեղ ջրհեղեղի, կարկուտի և ուժեղ քամիների հետևանքով վնասվել են տներ, փողոցներ և կամուրջներ: Այս մասին հայտնում է AP- ը:

Ըստ հաղորդագրության ջրհեղեղն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով, որի արդյունքում փրկարարական ծառայության բեռնատարը կողաշրջվել է և մահացել է հրշեջ փրկարարական ծառայության մեկ աշխատակից։ Նրա մարմինը հայտնաբերվել է անհետանալուց մի քանի ժամ անց։

Բացի այդ, գործակալությունը հայտնում է, որ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով ավերվել է երկաթուղային մեկ կամուրջ և փակ է առնվազն վեց ավտոճանապարհ:

Ավելի վաղ, Իսպանիայի եղանակի տեսության ծառայությունը հայտարարել էր տարածաշրջանում կարմիր նախազգուշացում:

Այլ մանրամասներ հայտնի չեն։

Նույն շարքից