Իրավական 

ՌԴ սահմանապահները կասեցրել են Իրանից թմրամիջոցների խոշոր խմբաքանակի մուտքը Հայաստան

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները Սյունիքի մարզի «Ագարակ» անցակետում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մոտ թմրամիջոցների խոշոր խմբաքանակ են հայտնաբերել:



Ինչպես հայտնում է վարչության մամուլի ծառայությունը, Մեղրու մաքսատան աշխատակիցների հետ իրականացրած համատեղ ստուգման ընթացքում, ԻԻՀ քաղաքացու ճամպրուկում նրանք հայտնաբերել են գաղտնարան, որում եղել է երկու կիլոգրամ ընդհանուր քաշով բյուրեղային սպիտակ փոշու պարունակությամբ չորս փաթեթ (ենթադրաբար` մետամֆետամինն):



Մեղրիի մաքսատան աշխատակիցները միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացնում են անհրաժեշտ ընթացակարգային գործողությունները:

Նույն շարքից