Ռազմական 

Միջազգային կոալիցիայի օդուժը 100 ավիահարված է իրականացրել Եմենում

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Արաբական կոալիցիայի օդուժը ավելի քան 100 ավիահարված է իրականացրել Եմենի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սաադ ու Հաջա պրովինցիաներում:

 

Աննախադեպ ավիահարվածները Եմենի շիա ապստամբների հենակետերի ուղղությամբ շարունակվում են երեք օր անընդմեջ:

 

Ռմբակոծությունները կոշտ քննադատության են ենթարկվել Իրանի կողմից, որը ավիահարվածները բնութագրել է ագրեսիա հարեւան երկրի դեմ:

 

Վերոհիշյալ շրջանների խաղաղ բնակչությունը ստիպված լքում է ռազմական գործողությունների թատերաբեմը, զոհերի ու ավերածությունների մասին դեռեւս տվյալները բացակայում են:

 

 

Նույն շարքից