«Արհեստական ինտելեկտի հեղափոխություն» գրքի հեղինալ Լուիս դել Մոնտեի կարծիքով արդեն հաջորդ սերունդը տեխնոլոգիական առանձնահատկություններ է գրանցելու՝ գիտատեխնիկական առաջընթացի պայթյունավտանգ աճ, որը ենթադրելու է ինքնաարտադրվող մեքենաների ստեղծում, մարդկային ուղեղի հնարավորությունների անհավանական ընդարձակում՝ բիոտեխնոլոգիաների հաշվին:
Ըստ գիտնականների այս հզորագույն շրջադարձը տեղի է ունենալու մոտակա 30 տարիների ընթացքում:
«Սա «Տերմինատոր»-ի սցենարը չի լինելու, պատերազմ չի լինի, - ասում է դել Մոնտեն,- սակայն առաջին տասնամյակում մեքենաները մարդկանց կիբորգներ կդարձնեն: Բիզնեսում ավտոմատացված համակարգերի ներդրումը շատ երկրներում ահռելի չափերի կհասնի: Օրինակ Չինաստանում այն արդեն կրկնապատկվել է, և կտեսնենք դա, եթե վերլուծենք աշխատունակ տարիքի հասած մեկ շնչին ընկնող ՀՆԱ-յի աճը»:
«Դարավերջին մեր տեսքն ընդհանուր առմամբ կվերածվի կիբորգների ռասայի՝ կիսով չափ մարդ, կիսով չափ ռոբոտ: Անմահության գաղտնիքի բացահայտմանը բավականաչափ կմոտենանք: Մարդկությունը կստանա գրեթե անսահմանափակ ազատ ժամանակ, և ժամանակի ընթացքում մեքենաները կսկսեն մարդ տեսակին համարել անկանխատեսելի և վտանգավոր տեսակ »,- կարծում է գիտնականը:
Դել Մոնտեն վստահ է, որ մեքենաները գիտակցություն են ձեռք բերելու և ունակ են լինելու ինքնապաշտպանվել: «Մենք նրանց համար դառնալու ենք վտանգավոր միջատների տեսակ: Մարդը պատերազմներ է ստեղծում, ունակ է քայքայել երկիր մոլորակը, համակարգչային վիրուսներ է ստեղծում, մի խոսքով այն հարևանը չէ, որի կողքին ցանկություն կա ապրելու»:
Լոզանայի Պոլիտեխնիկական դպրոցում 2009թ-ին անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ռոբոտները ստելու ունակություն են ձեռք բերել: Ռոբոտները պետք է համախմբված օգտակար ռեսուրսներ հայթհայթեին՝ խուսափելով վտանգավորներից: Ի զարմանս կազմակերպիչների, մեքենաները սովորել են ստել միմյանց, և ստում էին այն բանի համար, որ ամեն մեկը կարողանա իր համար ավելի շատ ռեսուրսներ ձեռք բերել: «Սա նշանակում է, որ նրանք կարող են նաև սովորել ինքնապաշտպանվել», - կարծում է դել Մոնտեն: