Ռուսական մարտական օդուժը նոյեմեբերի 11-12-ին Սիրիայում 107 մարտական թռիչք է իրականացրել, որոնց ընթացքում ոչնչացրել է ահաբեկիչների 289 օբյեկտներ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Նոյեմբերի 11-12-ին ինքնաթիռները… իրականացրել են 107 մարտական թռիչք, որոնց ընթացքում ոչնչացվել է 289 օբյեկտ Հալեպ, Դամասկոս, Իդլիբ, Լաթաքիա, Համա, Դարաա և Հոմս, Դեյր էզ Զոր նահանգներում»,- ասել է նա:
Միաժամանակ վերջերս, դատելով պաշտպանության նախարարության հաղորդագրություններից՝ հարվածները հիմնականում հասցվել են 6 նահանգների ուղղությամբ, իսկ հիմա աշխարհագրությունն ընդլայնվել է մինչև 8:
Կոնաշենկովի խոսքերով՝ հարվածների արդյունքում ոչնչացվել է 184 ամրապնդված շրջան և գրոհայինների պաշտպանական դիրքեր, ռազմական տեխնիկայով ու զենքով 50 հենակետ, 34 հրամանատարական կետ:
Բացի դրանից՝ ոչնչացվել է ռազմամթերքի և վառելիքի 16 պահեստ, ահաբեկիչների պատրաստման 3 ճամբար և ռազմամթերքի և ինքնաշեն պայթուցիկների արտադրության 2 գործարան: