Տնտեսություն 

Էմբարգոյի դադարեցման դեպքում Հունգարիան, Հունաստանն ու Կիպրոսը առաջինը կվերադառնան ռուսական շուկա

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Պարենային Էմբարգոյի դադարեցումից հետո ռուսաստանյան շուկա կվերադառնան Հունգարիայի, Հունաստանի ու Կիպրոսի արտադրողները:

Այդ մասին հայտնել են Ռուսաստանի գյուղնախարարությունից, նշելով, որ ներկայումս վերոհիշյալ երկրների հետ ընթանում են բանակցություններ պարենային սահմանափակումները չեղյալ հայտարարելու ու այդ երկրներից ապրանքատեսակների ներմուծման համար:

 

Ավելի վաղ մի շարք երկրներ դիմել էին Ռուսաստանին՝ պարենային ապրանքների նկատմամվ սահմանափակումները մեղմելու առաջարկներով:

Ռուսաստանի գյուղնախարարությունը որոշել է քննարկել ու ուսումնասիրել առաջարկություններն ու մեղմել սահմանափակումները Հունաստանի, Հունգարիայի ու Կիպրոսի նկատմամբ:

 

Նույն շարքից