Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Պարենային Էմբարգոյի դադարեցումից հետո ռուսաստանյան շուկա կվերադառնան Հունգարիայի, Հունաստանի ու Կիպրոսի արտադրողները:
Այդ մասին հայտնել են Ռուսաստանի գյուղնախարարությունից, նշելով, որ ներկայումս վերոհիշյալ երկրների հետ ընթանում են բանակցություններ պարենային սահմանափակումները չեղյալ հայտարարելու ու այդ երկրներից ապրանքատեսակների ներմուծման համար:
Ավելի վաղ մի շարք երկրներ դիմել էին Ռուսաստանին՝ պարենային ապրանքների նկատմամվ սահմանափակումները մեղմելու առաջարկներով:
Ռուսաստանի գյուղնախարարությունը որոշել է քննարկել ու ուսումնասիրել առաջարկություններն ու մեղմել սահմանափակումները Հունաստանի, Հունգարիայի ու Կիպրոսի նկատմամբ: