«Вертолеты России» հոլդինգը պատրաստվում է Ադբեջանում Ми-8/17 ընտանիքի ուղղաթիռների վերանորոգման կոնտրոն բացել: Համապատասխան համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել սեպտեմբերի վերջին: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը:
Չեչիկովը ասել է,ո ր այս պահին կողմերը բանակցություններ են վարում համագործակցության ֆորմատի մասով, որից հետո էլ համաձայնագիրը ստորագրվելու է:
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ ռուսական կողմը մտադիր է Բաքվում ուղղաթիռային կոնտրոն և ավիագործարան բացել: Այդ հայտարարությունը նա արել էր Ռուսաստան, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ետո: