Pravda.ru կայքը հայտնում է, որ հանրահայտ ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին սկսել է բուժումը, և արդեն իսկ նրա մոտ բժիշկները դրական շարժ են զգում։ Երգչի ընկերներից մեկը հայտնել է, որ Խվորոստովսկուն օգնում է նաև երաժշտությունը։
Գլխուղեղի քաղցկեղի ախտորոշումից հետո քիմիաթերապիայի կուրսը արտիստ սկսել է նախօրեին։
Ուռուցքաբանների տեսանկյունից դրական տեղաշարժ է նկատվում երգչի մոտ շարժումների համակարգման վերականգնման առումով, դադարել են գլխացավերը։