Մշակույթ 

Սանտա Կլաուսը կուղեւորվի շուրջերկրյա ճանապարհորդության ամանորյա նվերները բաժանելու համար

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սանտա Կլաուսը շուրջերկրյա ճանապարհորդությունից առաջ ավարտոին է հասցնում իր նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին հայտնել է ամանորյա գլխավոր հերոսի գործողություններին հետեւող հյուսիսամերիկյան տիեզերական պաշտպանության գլխավոր հրամանատարությունը:

 

Սանտա Կլաուսը նախաճաշելուց ու միսիս Կլաուսին հրաժեշտ տալուց առաջ նախ ընթերցել է բոլոր վերջին նամակներն, որպեսզի ոչ ոք առանց նվերների չմնա:

Սանտան ու նրա օգնական Ռուդոլֆ եղջերուն շուրջերկրյա ճանապարհորդության կուղեւորվեն հյուսիսային բեւեռից:

Յուրաքանչյուր մարդ Սանտայի գտնվելու վայրի մասին կարող է տեղեկանալ այցելելով  http://www.noradsanta.org կայքը, բացի այդ կգործի թեժ գիծ ու էլեկտրոնային փոստ:

Հիշեցնենք, որ նախորդ տարում Սանտա Կլաուսը բաժանել էր աավելի քան 7 միլիարդ նվերներ՝ այդ թվում Սիրայի, աֆրիկական երկրների, Ուզբեկստանի ու Կիպրոսի երեխաներին:

 

 

Նույն շարքից