Ամերիկյան դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերն ավելի քան տասը տարի անց վերադառնում է HBO հեռուստաալիք: Նա կխաղա հեռուստաալիքի նոր սերիալում, որի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում, գրում է interfax.ru-ն:
Խոսքն «Ապահարզան» անվանումով կատակերգական սերիալի մասին է: Ֆրենսիս անունով հերոսուհին որոշում է բաժանվել ամուսնուց և հասկանում է, որ հարաբերությունների խզումը և նոր կյանք սկսելն ավելի դժվար է, քան նա ենթադրում էր, ասված է նախագծի նկարագրության մեջ:
Սառա Ջեսիկա Փարկերը խաղացել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում, որը պատմում է Նյու Յորքի 4 բնակչուհիների մասին։