Մշակույթ 

Սեզանի ստեղծագործությունը գողանալու փորձ կատարելու ժամանակ Թուրքիայում երեք մարդ է ձերբակալվել

Թուրքիայի Յալովա գավառի ոստիկանությունը երկրի հյուսիս–արևմուտքում ձերբակալել է երեք մարդու։ Նրանք փորձել են վաճառել մի ստեղծագործություն, որն, ամենայն հավանականությամբ, պատկանում է 17–րդ հայտնի ֆրանսիացի գեղանկարիչ Պոլ Սեզանի վրձնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։



Ինչպես հաղորդում է BGN News–ը, հնարավոր է, որ 1896թ.–ին ստեղծված «Արմունկին հենված երիտասարդ իտալուհին» նկարը հենց բնօրինակը լինի։ Կտավի արժեքը կազմում է մոտ 150–200 մլն դոլար։



Հանցագործներից նկարը առգրավելուց հետո այն տեղափոխվել է Բուրսա քաղաքի թանգարան, որտեղ մասնագետները պետք է որոշեն նկարի իսկությունը։



Պոլ Սեզանը (1839-1906) ֆրանսիացի գեղանկարիչ է, պոստիմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։ Սեզանի գեղարվեստական ժառանգությունն ընդգրում է յուղաներկով նկարված ավելի քան 800 աշխատանք` չհաշված ջրաներկով ստեղծված աշխատանքներն ու մյուս ստեղծագործությունները։ 

Նույն շարքից