Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին և նրա ծնողին:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում լսելով Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Մելքոնյանի ներկայացրած հիմնավորումներն ու եզրակացությունները՝ Սեյրան Օհանյանը զինծառայողի ծնողի և հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է նրա հետագա ծառայության խնդիրը:
Ըստ այդմ՝ կայացվել է օբյեկտիվ և հիմնավոր որոշում, այն է՝ զորացրել զինծառայողին: