Սպորտ 

Սերխիո Ռամոսը ճանաչվել է աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես տեղեկացրել ենք, Մարոկկոյում կայացած ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով:

Եվ ահա, այդ ստուգատեսի ավարտից հետո որոշվել են տարբեր անվանակարգերի ՖԻՖԱ-ի դափնեկիրները: «Ռեալի»  պաշտպան Սերխիո Ռամոսը ճանաչվել է աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Երկրորդ մրցանակը` «Արծաթե գնդակը», բաժին է հասել Ռամոսի թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ  երրորդ մրցանակը `«Բրոնզե գնդակը», «Օքլենդ Սիթի» թիմի ավագ  Իվան Վիչելիչին: Վերջինիս ակումբը  ճանաչվել է 3-րդը:

«Արդար խաղի» մրցանակը հանձնվել է Մադրիդի «Ռեալին»:

Նույն շարքից