Ինչպես տեղեկացրել ենք, Մարոկկոյում կայացած ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով:
Եվ ահա, այդ ստուգատեսի ավարտից հետո որոշվել են տարբեր անվանակարգերի ՖԻՖԱ-ի դափնեկիրները: «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ճանաչվել է աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Երկրորդ մրցանակը` «Արծաթե գնդակը», բաժին է հասել Ռամոսի թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ երրորդ մրցանակը `«Բրոնզե գնդակը», «Օքլենդ Սիթի» թիմի ավագ Իվան Վիչելիչին: Վերջինիս ակումբը ճանաչվել է 3-րդը:
«Արդար խաղի» մրցանակը հանձնվել է Մադրիդի «Ռեալին»: