Մշակույթ 

Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմը էկրան կբարձրանա 2017թ. դեկտեմբերին

Սթիվեն Սփիլբերգի «Առաջին խաղացողը, պատրաստվեք» ֆանտաստիկ ֆիլմը վարձույթ դուրս կգա 2017թ. դեկտեմբերի կեսին: Ամերիկյան ԶԼՄ-երը գրում են, որ ֆիլմը Էռնեստ Քլայնի համանուն վեպի էկրանավորումն է, որում գործողությունը կատարվում է վիրտուալ իրականության մեջ:

Ֆիլմում հերոսները 70-80-ական թթ. արկադային ավտոմատներով տեսախաղերի հետ կապված մի շարք առաջադրանքներ պետք է կատարեն:

Ֆիլմը նկարահանում են The Warner Bros, Village Roadshow և DreamWorks կինոընկերությունները: Սփիլբերգը նաև ֆիլմի համապրոդյուսերն է: Ֆիլմի սցենարը կգրի Զաք Պենը («Վրիժառուները»):

Նույն շարքից